Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացիներ՝ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին և զինծառայող Արայիկ Ղազարյանին: «Լուրեր»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Ինչ վերաբերում է գերիների փոխանակման վերաբերյալ Բաքվի առաջարկին, ըստ Կարմիր խաչի ներկայացուցչի՝ խոսք կարող է լինել նրանց հնարավոր հայրենադարձման մասին:
«Որպես չեզոք միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հարցի առնչությամբ երկխոսությունը շարունակում է կողմերի միջև»,- ասել է Ամատունին: