Լևոն Արոնյանը դուրս է մնացել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ քառորդ եզրափակչում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին: Դիմակայության առաջին և երկրորդ դասական պարտիաներում հաղթող չէր եղել:
Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները ևս դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չեն հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: