Իտալիայի Սենատը 242 կողմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրել է ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Հուսով ենք, որ շուտով այն կվավերացվի նաև Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից»,- նշվում է Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։