«Օսկար» ամենամյա ազգային մրցանակի «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաջորդ տարի կներկայացվի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Երկար գիշեր» ֆիլմը: Էկրանավորումը երեք զուգահեռ պատմություններով ներկայացվող պատմական դրամա է, որոնց իրար է կապում խորհրդանշական քարը՝ Հայոց ցեղասպանությունից մինչև 11-րդ դարի իրադարձություններ:
Գլխավոր դերերում հանդես են գալիս՝ Շանթ Հովհաննիսյանը, Սամվել Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը, Բաբկեն Չոբանյանը: «Երկար գիշեր»-ն այս տարի անցկացված «Անահիտ» ազգային մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել և 5 այլ անվանակարգերում արժանացել է մրցանակի:
Հիշեցնենք, որ «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2020-ի փետրվարի 9-ին: