ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթաց է սկսել: «Հիմնավոր կասկածներ կան, որ Թրամփն իր դիրքն օգտագործել է առաջիկա ընտրություններում հիմնական մրցակից՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին հեղինակազրկելու համար»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
Ի դեպ, նախագահական ընտրություններում Թրամփի նախկին մրցակից Հիլարի Քլինթոնը նույնպես կողմ է արտահայտվել Սպիտակ տան գործող ղեկավարի պաշտոնանկության գործընթացին:
Հիշեցնենք, որ նման գործընթաց ԱՄՆ ողջ պատմության մեջ ընդամենը երեք անգամ է ծավալվել, որոնցից ոչ մեկը գործող նախագահի պաշտոնանկությամբ չի ավարտվել: