Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հերքել է լուրն այն մասին, որ դատախազի կողմից ճնշումներ են եղել Հայկ Հարությունյանի նկատմամբ՝ փորձելով նրանից սուտ ցուցմունքներ ստանալ: Գլխավոր դատախազը հայտարարել է, թե պնդումը, որ գլխավոր դատախազը կամ Հատուկ քննչական ծառայության պետը կարող են շփվել վկաների հետ, առավել ևս՝ ճնշումներ գործադրել, քաղաքական պատվեր է: