Մեդիայի զարգացման հիմնադրամի (MDF) անցկացրած հետազոտության համաձայն՝ 2018 թվականի ընթացքում Վրաստանում 802 քսենոֆոբ ուղերձների մեծ մասը՝ 65,2 տոկոսը, միգրանտների դեմ արտահայտություններն են, որին հաջորդում է թուրքաֆոբիան՝ 26,2 տոկոս: Այս մասին տեղեկացրել է aliq.ge-ն:
Տարբեր էթնիկ խմբերի հանդեպ խտրական հայտարարությունները կազմում են 3,9 տոկոս, հայատյացությունը՝ 3,6 տոկոս, իսկ էթնիկ ադրբեջանցիների հանդեպ նմանատիպ արտահայտությունների թիվը կազմում է 1 տոկոս: Արմենոֆոբիայի բնույթի հայտարարությունների մեծամասնությունը հայկական ինքնությունը ներկայացնում է վատ համատեքստով, իսկ մնացած մեկնաբանությունները մեղադրում են Հայաստանին՝ Վրաստանի շահերի դեմ գործելու և Աբխազիան սեփականացնելու փորձերի համար: