Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կմեկնի Ռուսաստան` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ նախատեսված են քննարկումներ երկկողմ հարաբերությունների դինամիկայի, տնտեսության, մշակույթի և սոցիալական ոլորտներում համագործակցության ուղիներ գտնելու շուրջ:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, որի իշխանությունը ճանաչել են ԱՄՆ-ն և մի շարք երկրներ, իսկ Ռուսաստանը, Չինաստանն ու որոշ այլ պետություններ աջակցում են Մադուրոյին՝ վերջինիս Վենեսուելայի օրինակարգ նախագահ ընդունելով: