ՍԱՏՄ պաշտոնյաները Վանաձորում շրջայցի ընթացքում ստուգել են մսի վաճառքի կետերում տիրող իրավիճակը, գործունեության օրինականությունը: Հայտնաբերվել է օրենքի խախտումով գործող վաճառակետ, արձանագրել են նաև մսի իրացման նորմերի շեղումներ: Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է, մսեղիքի ողջ խմբաքանակը հանվել է վաճառքից: Տրվել են հանձնարարականներ, որոնց կատարման համար սահմանվել է ժամկետ: Լոռու մարզպետի մոտ խորհրդակցությանը պաշտոնյաները նախանշել են վերահսկողական միջոցառումները: