Տարեկան 19 միլիոն մարդու սպասարկող «Թոմաս Քուք» բրիտանական ամենախոշոր զբոսաշրջային ընկերությունը սնանկացել է: Ընկերության ծառայություններից օգտվող ավելի քան 600 հազար հաճախորդներ այս պահին տարբեր երկրներում են, որոնց իրենց հայրենիք վերադարձնելու համար անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայի կառավարության և ապահովագրական ընկերությունների օժանդակությունը: Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը տարակուսանքի մեջ է:
«ինչու՞ պետք է պետությունը պատասխանատվություն կրի ընկերության սխալ քայլերի համար, եթե Թոմաս Քուքի տնօրենները դեռևս աստղաբաշխական աշխատավարձեր են ստանում«,- հայտարարել է Միացյալ թագավորության ԱԳ նախարարը: