Սեպտեմբերի 24-ին հայ մասնագետներն ու Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են տեղազննում: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Հալեպի փոխնահանգապետ Կումեթ Ասի ալ Շեյխին է հանձնել հավաստագրեր,- տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։
Համաձայն հավաստագրերի՝ համար 1 և համար 2 վտանգավոր տարածքներն ականազերծված են, մաքրված և ստուգազննված։ Հանձնման վկայականում նշված տարածքներն անվտանգ են և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար։
Մաքրված երկու ականադաշտերը կազմում են 90 հազար քմ: Հայ սակրավորները նշված հատվածից ավելի քան 50 հատ պատերազմի պայթուցիկ մնացորդ են հայտնաբերել։
Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական հայ ժողովրդին: