ՀՀ ոստիկանության ծառայողները Երևանի երեք դեղատներում հայտնաբերել են «Լիրիկա» անվամբ մեծ քանակությամբ դեղահաբեր։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Ոստիկանության ծառայողները խուզարկություններ են կատարել Կոմիտասի և Արշակունյաց պողոտաներում գտնվող դեղատներից երկուսում՝ հայտնաբերելով, համապատասխանաբար, 582 և 150 հատ «Լիրիկա» տեսակի դեղահաբ։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել նաև Երևանի Քաջազնունու փողոցում գործող դեղատներից մեկում, որտեղից ևս հայտնաբերվել է նույն դեղահաբից 111 հատ։ Դեղատների տնօրենները ձերբակալվել են։