Ճապոնիան և ԱՄՆ-ն ամբողջությամբ ավարտել են երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի կնքման բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարարը (առևտրի և էկոնոմիկայի նախկին նախարար)՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ամերիկյան կողմի հետ կայացած եզրափակիչ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ճապոնիան և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են սկսել Թրամփի վարչակազմի՝ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը չմասնակցելու և երկկողմ պայմանավորվածությունների վրա կենտրոնանալու որոշումից հետո: