Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը տեղեկացրել են, որ քվեարկությանը չեն մասնակցել զուտ տեխնիկական պատճառով: Այս տարվա օգոստոսին, երբ ՖԻՖԱ-ն ուղարկել էր քվեարկության համար նախատեսված նամակ-ձևաթուղթը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սերվերն ուներ տեխնիկական խնդիրներ:
Հիշեցնենք, որ այս տարի նույնպես «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին: Իսկ ահա «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տարվա լավագույն մարզիչն է: