2019 թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվել է տեղի զննություն, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:
Հաղորդվում է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հ.Գ. Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը առանցքային վկա էր «Մարտի 1»-ի գործով: