Այսօր Հայաստանի հանրապետությունում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Լուսադեմին՝ ժամը 06:00-ին, ստացվել է կառավարության որոշումը՝ ՀՀ-ում պայմանական ռազմական դրություն հայտարարելու մասին: Զինված ուժերի կառավարման մարմիններն ու զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի:
Պաշտպանության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին մայրուղիներում չխոչընդոտել ռազմական տեխնիկայի ու մեքենաների շարժը:
Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը: