Խանտի Մանսիյսկում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Քառորդ եզրափակչի առաջին պարտիայում աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաղ դաշն Է կնքել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Երկրորդ պարտիան այսօր է: Ոչ-ոքիի դեպքում պայքարը կշարունակվի թայ-բրեյքում: Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: