Արգենտինացի ֆուտբոլիստը դարձյալ նվաճեց ֆուտբոլային օլիմպոսը: FIFA-ի վարկածով՝ նա լավագույնն է: Մրցանակին հավակնում էին նաև Վիրջիլ վան Դեյկը և Մեսսիի հավերժ մրցակից պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Մրցանակաբաշխության արդյունքները ամփոփվել են Միլանի «Լա Սկալա» թատրոնում: 2018/19 մրցաշրջանում Մեսսին իսպանական Պրիմերայում 34 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 36 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճել էր նաև Իսպանիայի չեմպիոնի կոչումը։ Նույն մրցանակաբաշխությանը լավագույն դարպասապահ է ճանաչվել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ալիսոն Բեկերը, լավագույն մարզիչ՝ Յուրգեն Կլոպը: