Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորություններն իբրև դատավոր դադարեցնելու՝ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը: Պատգամավորներն ընդգծել են, որ գործընթացը պետք է ծավալվի իրավական տիրույթում և կկայացվի իրավական, ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից բխող որոշում: Քիչ առաջ հանձնաժողովը նախաձեռնությանը դրական գնահատական է տվել և նիստն ավարտվել է:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր ձայների 3/5-ը, իսկ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ-ում պիտի կողմ քվեարկեն 9 դատավորից առնվազն 6-ը: