Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու և, որպես այլընտրանքային միջոց, գրավ կիրառելու՝ պաշտպանների միջնորդությունը: Գրավի չափ է առաջարկվել սահմանել մինչև 5 մլն դրամ գումար: Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի հիվանդությունները կալանքի պայմաններում սրվում են, և դա այն պարագայում, երբ դատարանի որոշումով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մասնագետը եզրակացություն է տվել կալանքի հետ բուժման անհամատեղելիության վերաբերյալ: Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից: Մի քանի ամիս է՝ վերջինս բուժվում է տարբեր հիվանդանոցներում, դրանց թվում՝ քաղաքացիական: