«Մերսեդես-Բենս» խոշոր ավտոարտադրող ընկերությունը ծրագրել է մինչև 2022 թվականն առնվազն 10 էլեկտրամոբիլների արտադրություն կազմակերպել: Ընկերության նպատակն է մուտք գործել ավտոարտադրության, այսպես կոչված, էկոլոգիապես մաքուր շուկա, որտեղ առաջատար է այս ոլորտի հիմնական մրցակից «Տեսլան»: Գերմանական ընկերությունը կենտրոնացել է էլեկտրամոբիլների երկարակեցության ու վստահելիության վրա: «Մերսեդեսի» համար թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգությունն է: