«Հայտնում ենք, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով: Գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո»:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: