Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում հաղթել է վիետնամցի Լե Քուանգ Լյեմին: Նշենք, որ Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: