HBO հեռուստաընկերության «Չեռնոբիլ» սերիալը, որում ներկայացվում են ուկրաինական համանուն քաղաքի ԱԷԿ-ում՝ 1986-ին տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները, միանգամից 3 մրցանակ է ստացել Լոս Անջելեսում՝ ամերիկյան հեռուստաակադեմիայի Emmy մրցանակաբաշխությանը: Նախ՝ այն ճանաչվել է «լավագույն մինի սերիալ»՝ համապատասխան անվանակարգում, իսկ ցենարիստ Քրեյգ Մեյզինը և ռեժիսոր Ջոնան Ռենկը լավագույնն են ճանաչվել իրենց անվանակարգերում:
Տարվա «լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել և Emmy ստացել հայտնի «Գահերի խաղը»: Այն հաղթել է նաև «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատարում» անվանակարգում, և պարգևը ստացել է Փիթեր Դինքլեյջը:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել բրիտանացի Ջոդի Քոմերը՝ «Սպանելով Եվային» սերիալում իր դերակատարման համար, իսկ տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել Բիլլի Փորթերը:
Հիշեցնենք, որ ամերիկյան հեռուստաակադեմիայի արդեն 71-րդ մրցանակաբաշխությունը հեռարձակել է ամերիկյան FOX հեռուստաալիքը: