Թեհրանը Պարսից ծոցի բոլոր երկրներին կոչ Է արել մասնակցելու տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման՝ Իրանի նախաձեռնությանը: Նախաձեռնության մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նախագահը հավելել Է, որ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համապատասխան պլանը ներկայացվելու Է ՄԱԿ-ում»: Նրա խոսքով՝ այդ նախագիծը վերաբերում Է ոչ միայն անվտանգության, այլեւ տնտեսական հարցերին:
«Մենք այն անվանել են Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»,- մեկնաբանել է Ռոհանին: