Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրազեկում է տարածել՝ Հայաստանի քաղաքացիներին տեղեկացնելով, որ մինչև 200 000 հազար դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա: Իրազեկման համաձայն, օգոստոսի 4-ից 04.08.2019 թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, ըստ որի «մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից: Պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա»: