Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանն ու Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը խոսել են «Մարտի 1»-ի գործի դատավարության մասին: «Որեւէ դատավոր չի կարող լուրջ խախտում թույլ տալ, քանի որ գործն ամբողջությամբ հասարակության հսկողության տակ է»,- ասել է Սեդա Սաֆարյանն ու կարծիք հայտնել, որ մինչև հիմա դատավոր Աննա Դանիբեկյանը կարողացել է ապահովել օբյեկտիվ դատավարություն։ Սեդա Սաֆարյանի պնդմամբ՝ կեղծվել էին գործի բոլոր իրեղեն ապացույցները՝ օգտագործված զինվորական մեքենայի փոխարեն նախաքննական մարմնին ներկայացրել են ոստիկանության մեքենա, փոխել են զեկուցագրերը։ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբանը ևս կարծում է՝ դատարանն այսօր ճնշման չի կարող ենթարկվել։ Նրա խոսքով՝ ճնշում կարող էր միայն դրսևորվել, եթե ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ գտնվեր։