Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է համաձայնագիր ստորագրել Աբխազիայի չճանաչված հանրապետության զինված ուժերն արդիականացնելու և այդ նպատակով առանձնացված ֆինանսական միջոցները հաստատելու վերաբերյալ՝ տեղեկացվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում: Նշվում է նաև, որ համաձայնագրի ստորագրումից առաջ պաշտոնական Մոսկվան և Սուխումը ներկայումս բանակցություններ են վարում: