Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան»,- գրել է Հովհաննիսյանը։