Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները: Ինչպես հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ Անկարան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Սիրիայում համատեղ ստեղծել անվտանգության գոտու համակարգման կենտրոն: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ամեն դեպքում Անկարան պատրաստ է երկու շաբաթվա ընթացքում գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում: