Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում Կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագիծը: Պետությունը պարտավորվում է ավելացված արժեքի հարկից գոյացած դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Խոսքը մոտ 2800 հարկատուի մասին է, որոնց նկատմամբ պետության ֆինանսական պարտավորությունը կազմում է մոտ 56 միլիարդ դրամ: Նախագծին դեմ են արտահայտվել միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք պահանջում էին հրապարակել այն հարկ վճարողների ցուցակը, որոնց պետությունը պատրաստվում է գումար վերադարձնել: