«Արմենիա» փառատոնի մեկնարկային համերգին, որը ղեկավարում էր հանրաճանաչ դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը, նվագախմբի հետ հանդես եկան անվանի մենակատարներ՝ Եղիսաբեթ թագուհու մրցույթի հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը և Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը։ Հնչեցին Ֆելիքս Մենդելսոնի, Ալեքսեյ Շորի, Ռոդիոն Շչեդրինի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։
Փառատոնի շրջանակներում մինչև սեպտեմբերի 26-ը ամեն օր դասական երաժշտության սիրահարներին կսպասեն հաճելի անակնկալներ: