Պաշտպանության նախարարությունը վերահսկողության տակ է պահում ՀՀ ՊՆ զորամասի սպային Վայոց ձորում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի քննությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա հավաստիացրել է, որ ինքը և Կառավարության բոլոր անդամներն անպայման հետևողական են լինելու գործի բացահայտման հարցում:
«Ռազմական ոստիկանությունն էլ քաղաքացիական ոստիկանության հետ միասին իրականացնում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ: Ամեն ինչ կլինի ազնիվ և արդար, և մեղավորներն իրենց պատիժը կստանան»,- նշել է Դավիթ Տոնոյանը: