«Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ,
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի ժողովրդական Հանրապետության Կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ հայ ժողովրդին։
Վերջին տարիներին չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերություններն անշեղորեն զարգանում են, պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ և կապեր, ձեռքբերումներ արձանագրվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում։ Ընթացիկ տարվա մայիսին կայացած մեր հանդիպումը նոր թափ հաղորդեց երկկողմ հարաբերություններին և թույլ տվեց լայն փոխըմբռնում ձեռք բերել պրակտիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ Պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքեր գործադրել՝ երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։