Անկախության օրվա միջոցառումներից հետո վարչապետն աշխատանքային հագեցած այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Լոս անջելեսում, կայցելի Սիլիկոնյան հովիտ, կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հանդես կգա ելույթով: Թե ինչ կարևորություն ունի այցը, ինչ կարելի է ակնկալել՝ «Լուրեր»-ին մեկնաբանել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: