Սիրելի հայրենակիցներ,
28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի
Հանրապետությունում։ Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք են
Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա՛նք են այս տոնի հիմքում ընկած այն նվիրական գաղափարները, որոնց մենք պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք սերունդներին։
Շնորհավորում եմ բոլորիս։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայկական անկախ
պետականությունը։