Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի միջազգային հարցերով տեղակալը տեղեկացրել է Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ծովային համատեղ զորավարժությունների անցկացման մասին՝ հաղորդում է Parstoday-ը:
«Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր առաջին անգամ Հնդկական օվկիանոսի հյուսիսային ջրերում և Օմանի ծովում շատ շուտով Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի ծովային համատեղ զորավարժություններ կանկացվեն: Տարածաշրջանում տիրող պայմանները՝ ճգնաժամերը, ահաբեկչությունը, պատերազմն ու սպառնալիքները, ինչպես նաև՝ Իրանի տարածաշրջանային աճող դերակատարումը, հանգեցրել են ոչ միայն դիվանագիտության, այլև պաշտպանական գործիքակազմի առավել օգտագործմանը»,- հայտարարել է բրիգադային գեներալ Ղադիր Նեզամին: