Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրն առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Շնորհավորական ուղերձներում Ռոհանին հույս է հայտնել, որ Իրանի ու Հայաստանի ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը պատմական և մշակութային կապերն ու մեծ պոտենցիալը նախադրյալներ կստեղծեն բոլոր ոլորտներում՝ երկուստեք հարաբերությունների առավել ընդլայնման համար: