«Հարգելի Նիկոլ Վովայի,
ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Սեպտեմբերի 21-ը կարևոր օր է ձեր երկրի պատմության մեջ: 1991 թվականին հենց այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի Հանրապետության անկախ պետություն ստեղծելու մասին հանրաքվեն: Այսօր հանրապետությունը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում, վաստակել է բարձր հեղինակություն միջազգային ասպարեզում:
Մաղթում եմ Ձեզ՝ կարկառուն պետական և քաղաքական գործչին, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն, անսպառ էներգիա և նորանոր հաջողություններ Ձեր ազնիվ (առաքինի) գործունեության մեջ՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարգավաճման և բարեկեցության»: