ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Մերձավոր Արևելք լրացուցիչ ռազմական ուժեր ուղարկելու՝ Պենտագոնի որոշմանը։ Նա նշել է, որ նման գործողությունների պատճառը Իրանի ենթադրյալ գրոհն է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա և հավելել է, որ թեպետ ԱՄՆ–ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի, բայց դա չի նշանակում, որ Պենտագոնը «ռազմական գործողությունների բազմաթիվ տարբերակներ չունի»։