«ԱՄՆ-ից Միջին Արևելք լրացուցիչ զորք ուղարկելը Սաուդյան Արաբիայի դեմ Իրանի կողմից իրականացված ագրեսիային պատասխանելու միայն առաջին քայլն է»,- ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի գիշերը հարձակման էին ենթարկվել սաուդյան նավթահորերը: Պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի ապստամբ ուժերը, սակայն ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան մեղադրում են Թեհրանին: