«Ռուսական երկաթուղիները» դիտարկում են «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարումը ժամկետից շուտ կասեցնելու հնարավորությունը։ Պատճառը «Ռուսական երկաթուղու» հայկական մասնաճյուղի՝ Հարավկովկասյան երկաթուղու դեմ քրգործն է,՝ փոխանցում է RTVI-ը։ ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցը «լրջորեն է քննարկվում»։
«Հայաստանն իրավիճակ է ստեղծել, որում ՀԿԵ-ն չի կարող նորմալ գործել: Վերցված են 10 տարվա փաստաթղթերը, անբովանդակ մեղադրանքներ են մեջտեղ բերված, չկա որևէ երաշխիք։ Մեր փաստարկները մերժվում են», - նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարել է Տոկարևը: