ՖԻՖԱ-ն հորդորել է Իրանին թույլատրել կանանց մուտքը մարզադաշտ: ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտնել է, որ համաշխարհային ֆուտբոլը սպասում է դրական փոփոխությունների, և արդեն ժամանակն է Իրանում նույնպես կոտրելու կարծրատիպերը:
Ի դեպ, Իրանի հավաքականն իր պատմության ընթացքում 5 անգամ մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին և հոկտեմբերի 10-ին պատրաստվում է հյուրընկալել Կամբոջայի հավաքականին՝ 2022 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում: