Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տեղեկությունների համաձայն, ընթացիկ տարվա օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջության ոլորտից Վրաստանի եկամուտները նվազել են ավելի քա 10%-ով: Մասնավորապես, եթե անցած տարվա օգոստոսին եկամուտը կազմել է 442.9 մլն ԱՄՆ դոլար, ապա անցած ամիս այդ թիվը նվազել է՝ կազմելով 396.1 մլն. ԱՄՆ դոլար: Փորձագետների կարծիքով, նվազումը կապված է Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ թռիչքների՝ պաշտոնական Մոսկվայի մտցրած արգելքով: Հավելենք, որ այս տարվա ութ ամսվա ընթացքում զբոսաշրջության շնորհիվ Վրաստանը ստացել է ավելի քան 2,3 միլիարդ դոլար, ինչը 4.1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: