Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում ասված է.
«Հարգելի Արմեն Վարդանի: Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա: Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և համահունչ են տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը: Ձեզ ի սրտե քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարեկեցություն»: