Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ընթացքում պաշտպանական կողմից Հայկ Ալումյանը հայտարարեց, թե պաշտպանական կողմը դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ունի: Այն ձևակերպելու համար Ալումյանը դատարանից մեկ աշխատանքային օր ժամանակ խնդրեց: Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ սեպտեմբերի 23-27-ը Արդարադատության ակադեմիայում մասնակցելու է դասընթացների և հայտարարեց, որ դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին: