Հատուկ քննչական ծառայությունը առաջադրել է նոր մեղադրանք նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ նաև խոշոր չափի փողերի լվացման համար: Պարզվել է՝ Պողոսյանը 1 միլիոն 190 հազար դոլարի աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և փողն օրինականացնելու նպատակով այն ձևակերպել է իբրև փոխառություն, փոխանցել «Քեթրին գրուպ»-ին: Ըստ ՀՔԾ-ի՝ Պանամայի օֆշորային գոտում գրանցված Պողոսյանի ընկերության և նրա «Քեթրին Գրուպ»-ի միջև 2015-ին կնքված անտոկոս փոխառության պայմանագրով Պողոսյանի լիազորված անձը 690 հազար դոլար է փոխանցել «Քեթրին գրուպ»-ին: Նախաքննությունը շարունակվում է հանցագործություններն ամբողջ ծավալով բացահայտելու և մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ: