Մոտ օրերս Նյու Յորքում կբացվի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի նկարների ցուցահանդեսը: Մինչ այդ՝ ապրիլին, Թուրքիայի նախագահի աշխատակազմի և Արա Գյուլերի թանգարանի օժանդակությամբ նկարչի ցուցահանդեսը կազմակերպվել էր Ճապոնիայում, Ֆրանսիայում և Անգլիայում: Ցուցահանդեսում հիմնականում ընդգրկվել են լուսանկարչի կողմից 1950-ականներին արված լուսանկարները, գրում է Ermeni haber-ը: