Այսօր Ավստրիալիայի Սիդնեյ և Մելբուրն քաղաքներում հարյուր հազարավոր ցուցարարներ են մասնակցել համաշխարհային «Climate Strike» կոչվող միջոցառմանը:
Շվեդ դպրոցական Գրետա Թունբերգը թվիթով հորդորել է հնարավորինս շատ կիսվել սեփական միկրոբլոգի լուսանկարներով, որպեսզի այս մասին ավելի շատ մարդիկ տեղեկանան:
Հիշեցենք, որ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի լուրջ միջոցների բացակայության դեմ ցույցերը տևական ժամանակ ընթանում են ողջ աշխարհում: