Թուրք հայտնի դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ և սցենարիստ Ջեմ Յըլմազը մի ամբողջ կարողություն է ծախսել Galeri 77 ցուցահանդեսում՝ հայ գեղանկարիչ Տարոն Մուրադյանի երկու կտավները գնելու համար: Նշվում է, որ թուրք դերասանը հայ նկարչի «Pequod» կտավի համար վճարել է 66.000, իսկ «Portre 4» կտավի համար` 20.000 դոլար:
CnnTurk-ի փոխանցմամբ` հայտնի կատակերգուն ոչ միայն մեքենաների կոլեկցիոներ է, այլև արվեստի յուրօրինակ գործերի ահռելի հավաքածու ունի իր տանը: